Թերապիա
Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել

Ակտիվ կենսակերպը, առողջ սննդակարգը և վնասակար սովորություններից հրաժարվելը Ձեզ կօգնեն հաղթահարել սառը ոտքերի խնդիրը: Կառուցվածքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով մարմնի մասերից ամենահաճախը սառչում են վերջույթները, հատկապես ոտքերը: Սա պայմանավորված է նրանով, որ ոտնաթաթի շրջանում գրեթե չկա ճարպային հյուսվածք, իսկ մկանները շատ քիչ են: Այդ պատճառով ցուրտ եղանակին, եթե ոտքերին չկան տաք կոշիկներ, մեծ ջերմատվության պատճառով ոտքերը սառչում են: Որոշ մարդկանց մոտ ոտքերը սառչում են ոչ միայն տարվա ցուրտ եղանակին, այլ նույնիսկ ամառվա շոգին:
Ինչու՞ է այդպես տեղի ունենում, և ի՞նչ անել այդ դեպքում:
ՍԱՌԸ ՈՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
- Վեգետաանոթային դիստոնիա: Այս պայմանական ախտորոշումը կարելի է դնել մարդկանց 80%-ին: Սիմպատիկ և պարասիմպատիկ նյարդային համակարգերի աշխատանքի աններդաշնակությունը բերում է անոթների և ներքին օրգանների տոնուսի կարգավորման խանգարման, որը հաճախ պահանջում է երակների տոնուսը վերականգնող միջոցներով (դետրալեքս) բուժում:• Ցածր զարկերակային ճնշում: Սառչող վերջույթները բավականին տարածված խնդիր են հիպոտոնիկների մոտ: Ցածր զարկերակային ճնշման դեպքում արյան հոսքը դանդաղում է, այդ պատճառով հիպոտոնիկները հաճախ են սառչում :
- Հիպոթիրեոզ: Վահանաձև գեղձի ֆունկցիայի ընկճման դեպքում օրգանիզմում բոլոր գործընթացները դանդաղում են: Այդ պատճառով հիպոթիրեոզի ժամանակ առաջանում է քրոնիկական հոգնածություն և սառնության զգացում:
- Մարմնի կոնստիտուցիան: Հաճախ ոտքերը սառչում են ասթենիկների մոտ՝ նեղ կրծքավանդակով նիհար մարդկանց մոտ: Ասթենիկների մոտ սիրտը փոքր չափերի է, ինչի հետևանքով այն ի վիճակի չի լինում ապահովել օրգանիզմի նորմալ արյունամատակարարումը:.
- Երկաթդեֆիցիտային սակավարյունություն: Այս հիվանդության դեպքում թթվածնաքաղց է առաջանում: Հյուսվածքները (այդ թվում նաև անոթային) բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում , որի պատճառով վերջույթներում (ձեռքերում և ոտքերում) սառնության զգացում է առաջանում:
- Ճիճվակրություն: Ստամոքսաղիքային ուղու մակաբույծները թույներ են արտադրում, որոնք ազդում են անոթների տոնուսի վրա:
- Ծխելը: Հայտնի է, որ նիկոտինը կաող է անոթների սպազմ առաջացնել:
- Անոթների աթերոսկլերոտիկ փոփոխություններ: Խոլեստերինային վահանիկները խոչընդոտում են արյան նորմալ հոսքին:
- Մեջքի հիվանդություններ: Ոտքերը կարող են սառչել օստեոխոնդրոզի ժամանակ, մասնավորապես, նյարդային վերջավորությունների ճմլման դեպքում, որը կարող է բերել վերջույթներում սառնության զգացողության առաջացման և նույնիսկ նրանց ընդարմացման:
- Որոշ դեղորայքի ընդունում: Բետա-ադրենոբլոկատորներն առաջացնում են ծայրամասային անոթների սպազմ, ինչի հետևանքով մարդը մրսկան է դառնում՝ առաջին հերթին վերջույթների շրջանում:
Ինչպե՞ս սառնամանիքին փողոցում չմրսել
Որպեսզի խիստ ձմեռը առողջության վրա չանդրադառնա, կարևոր է ճիշտ հագնվել; Սա հատկապես վերաբերվում է նրանց, ում աշխատանքը կապված է փողոցում երկարատև մնալու հետ:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՈՏՔԵՐԸ ՍԱՌՉՈՒՄ ԵՆ
Եթե դուք նկատել եք, որ նույնիսկ տաք եղանակին Ձեր վերջույթները սառչում են, ապա ավելի լավ է դիմել բժշկի՝ տվյալ ախտանիշի հստակ պատճառը պարզելու համար: Վերացնելով պատճառ հանդիսացող հիվանդությունը՝ Դուք ընդմիշտ կազատվեք սառը ոտքերի խնդրից:
Ահա մի քանի խորհուրդ, որոնք պետք է ընդունեն այն մարդիկ, ում ոտքերը հաճախ են սառչում.
- Մարզեք անոթները: Դրա համար շատ հարմար են կոնտրաստային պրոցեդուրաները. կոնտրաստային ցնցուղը կամ ոտնաթաթերը սառը և տաք ջրի մեջ հերթով իջեցնելը: Օգտակար կլինեն նաև սաունաները և այն բաղնիքները, որտեղ «տաք» պրոցեդուրաներից հետո նախատեսված է սառը ջրով լվացում:
- Զբաղվեք սպորտով: Ստիպեք ձեզ ամեն օր զբաղվել ֆիզիկական վարժություններով: Ձեր ճաշակով կարող եք ընտրել վազք, աերոբիկա, արագ քայլք, լող, հեծանվավազք և ֆիզիկական ակտիվության այլ ձևեր:
- Աշխատեք ազատվել վնասակար սովորություններից: Ինչպես նշեցինք վերևում, նիկոտինն առաջացնում է անոթների սպազմ: Անոթային համակարգի վրա բացասաբար է ազդում նաև ալկոհոլի և սուրճի չարաշահումը: Ավելի լավ է դրանք ընդհանրապես բացառել սննդակարգից:
- Ճիշտ սնվեք: Տարվա ցուրտ եղանակին հաճախ օգտագործեք ճարպոտ ծովային ձուկ (սկումբրիա, սաղմոն, պանգասիուս): Ցածր հեմոգլոբինի դեպքում նախապատվությունը տվեք այն մթերքներին, որտեղ մեծ քանակությամբ երկաթ է պարունակվում (միս, կակաո): Վահանաձև գեղձի նորմալ գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է յոդ, որը պարունակվում է ծովային կաղամբում, ծովի աղում, ձկան և ծովամթերքների մեջ:
- Հետևեք խմելու հաշվեկշռին: Խմեք բավարար քանակությամբ հեղուկներ (30 մլ մարմնի մեկ կգ-ին): Եթե Դուք ավելացնեք ընդունվող հեղուկների քանակը, ապա այն կբերի արյան շրջանառության ուժեղացման, ինչից էլ մարմինը կջերմանա:
- Կոշիկները ճիշտ ընտրեք: Չարժե կրել այնպիսի կոշիկ, որն ամուր գրկում է ոտնաթաթը: Սա հատկապես վերաբերվում է ձմեռային կոշիկներին: Այդպես ջերմափոխանակությունը շրջակա միջավայրի հետ ավելի ինտենսիվ է տեղի ունենում, որը Ձեզ բացարձակապես պետք չէ: Ոտքը կոշիկի մեջ պետք է իրեն ազատ զգա: Եթե կոշիկի մեջ լինի քիչ օդային տարածություն, ապա ոտքն ավելի դանդաղ կսառչի:
- Կոփվեք: Գարունը և ամառը հարմար ժամանակ են կոփման պրոցեդուրաներ սկսելու համար: Սկսեք օդային լոգանքների ընդունումից՝ աստիճանաբար անցնելով ջրով շփման և լվացման: Այսպես Դուք ոչ միայն կլավացնեք անոթների տոնուսը, այլ նաև զգալիորեն կբարձրացնեք օրգանիզմի իմունային պաշտպանությունը:

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...


Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...


Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...


Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...


Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...


Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...


Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...


Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...


«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...


Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...


Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...


Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...


Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...


Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն